azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են միջազգային թեմաներ, այդ թվում՝ «Մերձավոր Արևելքի իրադրության վտանգավոր զարգացումը»։
«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի կապակցությամբ և իրենց պատրաստակամությունը հայտնել հետագա սերտ փոխգործակցության վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները նախատեսում են հանդիպել հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։
comment.count (0)