ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին
 |tert.am|
13:30 - 27 մայիսի, 2025

ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին |tert.am|

tert.am: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրում են բարեկամական և դաշնակցային բնույթ. երկու երկրների համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:

«Վստահ եմ` համատեղ ջանքերով  կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական  համագործակցությունը և գործընկերությունը միջազգային հարցերի շուրջ: Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և շարունակում Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին»,- ասված է ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել