factor.am: Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիա է իրականացվել։ Կիևյան կամրջից մեծ պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան գրությամբ։ Ակցիան նախաձեռնել է արևմտամետ կողմնորոշմամբ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։
Հիշեցնենք` ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումից հետո նույն կամրջի վրա ռուսամետ գործիչները նմանատիպ ակցիա էին իրականացրել, սակայն պաստառի վրա Z գրությամբ։ Նշենք, որ Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախատեսված է մայիսի 20-21-ին։ Նրան կընդունեն ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և ԱԳ նախարարը։
Վաղը նույնպես բողոքի ակցիա է նախատեսվում ԱԳ նախարարության շենքի դիմաց։ Իսկ այսօր նախաձեռնողները պաստառներով ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց։
comment.count (0)