Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք «𝐒𝐢𝐚𝐥 𝟐𝟎𝟐𝟒» միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք
16:59 - 17 հոկտեմբերի, 2024

Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք «𝐒𝐢𝐚𝐥 𝟐𝟎𝟐𝟒» միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք

Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 19-23-ը կմասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք «𝐒𝐢𝐚𝐥 𝟐𝟎𝟐𝟒» սննդի և խմիչքի 60-րդ միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Sial-ը հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ սննդի արդյունաբերության ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում՝ ներկայացնելով աշխարհի առաջատար գնորդներին մեկ վայրում: «Sial» ցուցահանդեսը յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

Այս տարի «Sial Paris 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

Ցուցահանդեսին միասնական տաղավարով կմասնակցեն նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ՝ ներկայացնելով համաշխարհային հարթակում հայկական չրեր, թեյեր, պահածոներ, հյութեր, և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել