Քրեակատարողական ծառայության պետը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ
11:52 - 19 հոկտեմբերի, 2024

Քրեակատարողական ծառայության պետը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ․ 

«Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: 

Մեր ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, փորձել ենք կուռ միասնությամբ անել ամեն առավելագույնը՝  Քրեակատարողական ծառայության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու, թերությունները բացահայտելու և վերացնելու համար: Ունենք շատ ձեռքբերումներ, որոնք մեր աշխատանքային տարեգրության մեջ փաստագրվում են ձեր պատասխանատու վերաբերմունքի, ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների ու մասնագիտական գիտելիքների շնորհիվ: Ոլորտում կան նաև շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական, նպատակասլաց և վճռական:

Ծառայության համար արժանահիշատակ օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով հաստատված առաջընթացներ և զգոնություն՝ անձնական պատասխանատվությամբ կատարելու ի պաշտոնե ձեզ վերապահված պարտականությունները:

Խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև վետերաններին, որոնց փոխանցած փորձն ու գիտելիքները քրեակատարողական համակարգի կայացման համար ծառայել են որպես հիմնասյուն:

Բարի՛ ծառայություն», - նշված է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել