azatutyun.am: Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, հայտնել է Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարը։
Ահմադ Ալի Գուդարզին կիրակի ասել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և հատկապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև նպատակ ունի պայքարել անօրինական ներգաղթի դեմ։
Իրանցի հրամանատարի խոսքով՝ այս նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է։
Սահմանային պատերի կառուցումն արդեն սկսվել է հարավային Սիստան և Բելուջիստան նահանգներում և Ռազավի Խորասանում։
comment.count (0)