factor.am: Ռուսաստանի փոխվարչապետներ Վիտալի Սավելևը և Ալեքսեյ Օվերչուկը համատեղ աշխատանքային այցով Թեհրան են ժամանել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պատվիրակության աշխատանքային այցի ծրագիրը ներառում է հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Բանակցություններ կանցկացվեն նաև առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի ու ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։ Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի թեման, տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերը, Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությանն առնչվող առանձին թեմաներ։
comment.count (0)