factor.am: Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը կարող են հանդիպել 2025 թվականի հունվարին՝ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը, գրում է Mehr գործակալությունը։
«Հուսով եմ, որ այս փաստաթուղթը կստորագրվի հունվարի վերջին»,- լրագրողներին ասել է Էսմայիլ Բաղային։ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը պետք է դառնա հիմնաքար ռուս-իրանական հարաբերությունների զարգացման գործում։
Փաստաթուղթը ներառելու է երկկողմ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արտադրական արդյունաբերությունը, տրանսպորտը և գյուղատնտեսությունը:
comment.count (0)