Ըմբիշ Շանթ Խաչատրյանը Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիրI’m
21:47 - 22 հոկտեմբերի, 2024

Ըմբիշ Շանթ Խաչատրյանը Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիրI’m

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Շանթ Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը մրցեց Վրաստանից Գիորգի Չխիկվաձեի հետ: Վրացի մարզիկը հաղթեց 1:3 հաշվով: 

Քիչ ավելի ուշ ոսկե մեդալի համար կգոտեմարտի 97 կգ քաշային Հայկ Խլոյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել