Ըմբիշ Հայկ Խլոյանը դարձավ աշխարհի չեմպիոն
22:51 - 22 հոկտեմբերի, 2024

Ըմբիշ Հայկ Խլոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հայկ Խլոյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Հայկ Խլոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խասլախանաուի հետ: Խլոյանը կարողացավ առավելության հասնել 11:6 հաշվով:

Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Շանթ Խաչատրյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել