news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիր կնքելու ժամկետը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեփւս այս տարվա հունվարի 18-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» որոշումը:
Համաձայն որոշման Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսվում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական 100 տոկոս 5 հազար դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5%-ին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվում է էկոնոմիկայի նախարարությանը։
comment.count (0)