armsport.am: Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» Վիեննայում հյուրընկալվել է «Ռապիդին» և նվազագույն հաշվով զիջել մրցակցին:
Ռուի Մոտայի ֆուտբոլիստները բավական հաջող էին սկսել խաղը և վստահ տեսք ունեին, սակայն իսլանդացի կիսապաշտպան Գուդմունդուր Տորարինսոնի վնասվածքից և փոխարինումից հետո խաղը բոլորովին այլ ընթացք ստացավ: Տանտերերը աստիճանաբար մեծացրին ճնշումն ու արդյունքում նաև մեկ գնդակ ուղարկեցին Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը. 31-րդ րոպեին Դիոն Բելյոն դարձավ գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում Մոտան մի քանի փոփոխություն կատարեց՝ խաղադաշտ դուրս բերելով Գոնսալո Գրեգորիոյին, Էրալդ Չինարիին և Արտակ Դաշյանին, որոնք զգալիորեն թարմություն մտցրին խաղում և իրենց ձեռքը վերցրին առավելությունը, բայց ցավոք ավելին անել չհաջողվեց:
Այսպիսով, «Նոան» Լիգայի փուլում շարունակում է երեք միավոր ունենալ իր ակտիվում: Հաջորդ խաղը նոյեմբերի 7-ին է: Այդ օրը Ռուի Մոտայի սաները Լոնդոնում կմրցեն «Չելսիի» հետ:
comment.count (0)