armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացավ «Նոա»-«Ուրարտու» հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն շարունակեց հաղթարշավը և հերթական հաղթականը տոնեց ընթացիկ մրցաշրջանում:
«Նոա»-ն առավելության հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ 2:1 հաշվով: «Նոա»-ից աչքի ընկան Իմրան Ուլադ Օմարը և Գոնսալո Գրեգորիոն, իսկ «Ուրարտու»-ից` Իվան Իգնատևը:
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ»-«Փյունիկ», ԲԿՄԱ-«Արարատ-Արմենիա» խաղերը:
comment.count (0)