Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն
22:05 - 01 նոյեմբերի, 2024

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների 81 կգ քաշային ծանրորդների պայքարում Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա ֆիքսեց միայն 122 կգ: Այստեղ ևս նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 218 կգ արդյունքով Խաչատրյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել