«Գոյ» թատրոնը նոյեմբերի 4-ին կվերսկսի իր աշխատանքը
14:23 - 02 նոյեմբերի, 2024

«Գոյ» թատրոնը նոյեմբերի 4-ին կվերսկսի իր աշխատանքը

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր աշխատանքը։ Այս մասին հայտնում են «Գոյ» թատրոնից։

«Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը:

Այդ պատճառով նոյեմբերի 4-ին Ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ էր այդ որոշմանը։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել