Ալիևի պնդմամբ՝ 2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել |azatutyun.am|
11:22 - 24 դեկտեմբերի, 2019

Ալիևի պնդմամբ՝ 2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։

«Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», - լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա նաև հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա:

«Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ եզրափակելով. - «2019 թվականին բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել