arm.sputniknews.ru: Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը` Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է «X»–ի միկրոբլոգում Կիպրոսի ԱԳ նախարարության գրառման մեջ։
«Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը` լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,– ասված է հաղորդագրությունում։
comment.count (0)