ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
11:48 - 02 մայիսի, 2024

ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Կոնգրեսականները հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին:

Կարևորել ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Քննարկվել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- գրել է պատգամավորը:

Հանդիպմանը մասնակից հայ խորհրդարանականներն են եղել Արման Եղոյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Սարգիս Խանդանյանը: Ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպան Լիլիթ Մակունցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել