Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարեն «Իմնեմնիմի» հաղորդումը
20:22 - 06 նոյեմբերի, 2024

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարեն «Իմնեմնիմի» հաղորդումը

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ «Իմնեմնիմի» հաղորդումը վարելու արգելքն այսօր վերացվել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշել է, որ հաղորդման համահեղինակներն այսօր անձամբ կվարեն «Իմնեմնիմի» հաղորդումը:
 
«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և վերացրեց հաղորդաշարը վարելու արգելքը»,– գրել է Բաբայանը։
Նշենք, որ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումից հետո հաղորդումը վարում էին հասարակական–քաղաքական տարբեր գործիչներ։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ձերբակալվել էին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանը :
 
Նրան ձերբակալվել էին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը) քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Սամսոնյանը և Սաղաթելյանը կալանավորվեցին 2 ամսով: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվեց վարչական վերահսկողության սահմանմամբ։ 

Դատարանի որոշմամբ, նրանք երեք ամիս չեն կարողանա վարել «Իմնեմնիմի» փոդքասթն ու այլ հաղորդումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել