Անմիջական, անկեղծ զրույց է տեղի ունեցել. Լավրովը՝ Վաշինգտոնում Թրամփի հետ  հանդիպման մասին |tert.am|
13:14 - 22 դեկտեմբերի, 2019

Անմիջական, անկեղծ զրույց է տեղի ունեցել. Լավրովը՝ Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am:  Վաշինգտոնում դեկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զուտ արարողակարգային չի եղել, անմիջական, անկեղծ զրույց է տեղի ունեցել: Այս մասին ՌԴ Առաջին ալիքի եթերում ասել է Լավրովը:

Նախարարի խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում ավանդույթի համաձայն՝ արտգործնախարարը գործընկեր երկրի մայրաքաղաք այցելելիս հանդիպում է ունենում երկրի ղեկավարի հետ:

«Դա սկզբունքային պահ է: Այո, երբ մենք հանդիպում ենք Եվրոպայում միջազգային միջոցառումների շրջանակներում, բնականաբար, խոսք չի լինում նախագահի մոտ ընդունելություն կազմակերպելու մասին: Սակայն երբ մենք այցելում ենք մեկս մյուսի մայրաքաղաքներ, դա ճիշտ է»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ հանդիպումը Թրամփի հետ ապարդյուն չի անցել: «Այն եղել է բովանդակալից, մենք քննարկել ենք տասնյակ նշանակալի հարցեր, այդ թվում և երկկողմ հարաբերությունները, ռազմավարական կայունության հարցերը»,- շեշտել է նախարարը:

Վերջինս հավելել է, որ երկրների միջև պահպանվում են լուրջ տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել