Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար
22:26 - 14 նոյեմբերի, 2024

Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար

Նոյեմբերի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարար, արարողակարգի պետ Հայսամ Սալահին։

ԵԱՀ ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում։

Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով եգիպտական կողմին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և զարգացման համար։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել