Ֆրանսիայի առաջին տիկինը ընդունել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանին, որի ժամանակ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ
10:50 - 17 նոյեմբերի, 2024

Ֆրանսիայի առաջին տիկինը ընդունել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանին, որի ժամանակ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա նվիրվածության համար։
 
Բրիժիտ Մակրոնն իր հերթին վերահաստատել է համերաշխությունն ու բարեկամությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել