Վեդու ջրամբար. հինգ տարվա խոստումներ և երկարաձգվող ժամկետներ
 |civilnet.am|
14:51 - 27 հունվարի, 2025

Վեդու ջրամբար. հինգ տարվա խոստումներ և երկարաձգվող ժամկետներ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հունվարի 21-ին այցելել է Վեդու ջրամբար՝ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար։ Նա հայտնել է, որ ջրամբարի կառուցումը 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։

Սակայն Վեդու ջրամբարի շինարարությունը մի քանի տարի առաջ պետք է ավարտված լիներ։

Այս ջրամբարն ի սկզբանե պետք է պատրաստ լիներ դեռևս 2021-ին։ 2017-ից մեկնարկած ջրամբարի կառուցման համար պարբերաբար նոր ժամկետներ են սահմանվում, սակայն ջրամբարի կառուցումն այդպես էլ չի ավարտվում։

#CivilNetCheck-ն ամփոփել է ջրամբարի՝ արդեն հինգ տարի տևող շինարարությունը, ինչպես նաև փորձել պարզել՝ ներկայում ի՞նչ փուլում է գտնվում այն։

Ինչպե՞ս մեկնարկեց ծրագիրը

Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Կառավարությունը 2016-ին վարկային համաձայնագիր կնքեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ջրամբարի կառուցման համար։ Վերջինս 75 միլիոն եվրո տրամադրեց, իսկ 15 միլիոնը համաֆինանսավորեց կառավարությունը։

Համաձայնագրի համաձայն՝ վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին՝ արտոնյալ։ Ջրամբարի շինարարությունն իրականացնում են հայկական «Սահակյանշին» և իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումը:

Ներկայում ի՞նչ փուլում է շինարարությունը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահե Կոստանդյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ ջրամբարի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են։

«98 տոկոսով ավարտել ենք աշխատանքները, պետք է SKAD համակարգ ներդրվի և ասֆալտապատում կատարվի։ Նախատեսում ենք գարնանն իրականացնել առաջին ջրալցումը»,- նշեց Կոստանդյանը։

Ըստ նրա՝ վերջին տվյալներով ջրամբարը շահագործման կհանձնվի այս տարվա գարնանից։

Սակայն ուշագրավ է, որ մեկ տարի առաջ՝ 2023-ի դեկտեմբերին, ՏԿԵ նախարարությունից #CivilNetCheck-ին դարձյալ հայտնել էին, որ «ջրամբարի շինաշխատանքները 98 տոկոսով կատարված են» և ավարտին կհասցվեն հաջորդ տարում (2024-ին – խմբ․)։

Նախկին և ներկա իշխանությունների սահմանած վերջնաժամկետները

Արարատի մարզում Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի մեկնարկը տրվել է դեռ 2013-ին։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ին ներկա էր գտնվել ջրամբարի հիմնարկեքի արարողությանը։ Ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2021-ին։

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անգամ ասել էր, որ շինաշխատանքներն ավարտվելու են նախատեսված ժամկետից շուտ՝ 2020-ի վերջին։

Ջրամբարը, սակայն, այդպես էլ չավարտեց՝ ո՛չ 2020-ին, ո՛չ էլ 2021-ին։

Կառուցապատող ընկերության վարկի ու տույժերի մասին

Հաշվեքննիչ պալատը, 2023-ի իր ընթացիկ եզրակացության մեջ անդրադառնալով Վեդու ջրամբարի ծրագրին, նշել է, որ ժամկետները խախտելու համար կառուցապատողը պետք է տույժ վճարի։

«Սահակյանշին»-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ ժամկետների հետ կապված տույժեր կիրառվել են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել