azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ կանխվեն։
Ադրբեջանը հերքել է այս մեղադրանքները. երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։
Նա շեշտել է, թե Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը հասցնել «Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը և նրա խնդիրները անդրծովյան տարածքներում»:
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ ասել էր, որ Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում՝ մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)