«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Ամիսներ շարունակ տևող նախաքննությունն ի վերջո եկավ հավաստելու այն, ինչը որ ի սկզբանե պարզ էր, որ Վահագն Չախալյանը հանցագործություն չի կատարել և քննիչի կողմից մնում էր միակ որոշումը կայացնել արդարացման հիմքով քննությունը դադարեցնելու վերաբերյալ և, ըստ էության, Վահագն Չախալյանն արդարացվեց, և հիմա ունի արդարացվածի դատավիճակ»,–գրել է Վահան Հովհաննիսյանը։
2024 թվականի մայիսի 16-ին 5 անձ ձերբակալվել էր՝ Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով։
«Ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն [Վահանգն Չախալյան - խմբ․ ], չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին»։
comment.count (0)