Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ
12:11 - 20 նոյեմբերի, 2024

Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Դալիբալթյանին 2024 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` Բեյրութ)»,- ասված է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել