civilnet.am: Միացյալ Նահանգների գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ուղղությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Այդ հարցը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»,- ասել է նա:
Հարցին, թե ԱՄՆ-ն հիասթափված չէ՞, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերն արդյունք չեն տվել, Պատելը պատասխանել է. «Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակում ենք աշխատանքը»:
comment.count (0)