Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ |armenpress.am|
14:58 - 18 դեկտեմբերի, 2024

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։ 
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասաց փոխվարչապետը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։ 

«Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման։ Նա նշել էր, որ Հայաստանն ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել