Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանն այդ խնդրանքը մերժել է, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։
Հիշեցնենք՝ Նարեկ Զեյնալյանը հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ մանդատը վայր է դնում, իսկ ավելի ուշ էլ պնդել էր, որ որևէ պարտադրանք չի եղել։ Իսկ Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իր օրակարգում մանդատը վայր դնելու հարց չկա:
comment.count (0)