Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Ղազարյանն ազատվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից։
Պաշտոնից ազատվել է նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։
Արմեն Ղազարյանը 2018 թվականի հունիսից նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, այնուհետև, երբ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումներից հետո միգրացիոն ծառայությունը միացվել էր նորաստեղծ Ներքին գործերի նախարարությանը, Ղազարյանը 2023 թվականի հունվարից նշանակվել էր ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։
Արմեն Ղազարյանը ծնվել է 1990 թվականին:
Կրթություն
2006թ. – 2010թ. Քաղաքագիտության բակալավրիատ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ԵՊՀ
2010թ. – 2012թ. Եվրոպագիտության մագիստրոս, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ
2011թ. -2012թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի վկայական
2013թ. հունվար- 2013թ. հունիս Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Հանրային կառավարման ծրագիր
2012թ. – 2015թ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ
2014թ. Քաղաքական դասընթացների Վիշեգրադի դպրոց
2015թ. հուլիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Միգրացիան ՀՀ քաղաքական դիսկուրսում և ազգային անվտանգության օրակարգում» թեմայով
2016թ. «Միգրացիա և անվտանգություն» թեմայով հետազոտություն Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա
2016թ. - 2017թ. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց:
Աշխատանքային փորձ
2010թ. - 2012թ., 2016թ.– 2017թ. «Արմենպրես» լրատվական գործակալություն, թղթակից
2012թ. - 2015թ. Հայաստանում Լեհաստանի դեսպանություն, Քաղաքական բաժնի ռեֆերենտ
2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, գիտնական-վերլուծաբան
2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների հրավիրյալ դասախոս
2016թ.– 2017թ. «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպություն, ծրագրերի համակարգող
2017թ.– 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2018թ. ապրիլ- 2018թ. հունիս «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող
2018 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների բաժին, հրավիրյալ դասախոս
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն լեզուներին:
Ամուսնացած չէ:
comment.count (0)