Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ: Այդ առումով նա ընդգծել է ԵՄ հետևողական աջակցությունը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը միտված համատեղ ծրագրերը, ԵՄ աջակցությունը ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:
comment.count (0)