news.am: Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն եւ կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:
Աշխատանքից ազատված վարորդները այսօր երեկոյան կրկին «Երևան Ավտոբուս» պարկում էին, ցանկանում են հանդիպել ՓԲԸ-ի տնօրենի հետ` հասկանալու համար, թե ինչ է իրենց սպասվում:
Նշենք, որ նախօրեին վարորդները բողոքի ակցիա էինանցկացրել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավվում: Ակցիայից հետո 32 վարորդ ազատվեց աշխատանքից:
comment.count (0)