Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը |hetq.am|
09:41 - 05 դեկտեմբերի, 2024

Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեիգլխավորած կաբինետին այսօր՝ դեկտեմբերի 4-ին խորհրդարանական ընդդիմությունն անվստահության քվե է ներկայացրել սոցիալական ապահովագրության համակարգի բարեփոխման շուրջ կոնֆլիկտի պատճառով։ Որոշմանը կողմ է քվեարկել 331 պատգամավոր։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր Ազգային ժողովի 577 պատգամավորներից առնվազն 288-ի աջակցությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը մեծ դժվարությամբ ձեւավորվեց այս տարվա սեպտեմբերին՝ երկու ամիս տևած քաղաքական փակուղուց հետո, որն առաջացել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով։  

Այժմ փոքրամասնության կառավարությունը, որը երեք ամսից էլ քիչ աշխատեց, ստիպված է լինելու հրաժարական տալ։ Միշել Բարնիեն դարձավ Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը 1958 թվականին Հինգերորդ Հանրապետության ստեղծումից ի վեր։ Նա, ըստ ամենայնի, կմնա որպես կառավարության ժամանակավոր ղեկավար, քանի դեռ նախագահ Էմանուել Մակրոնը նոր կաբինետ չի ձեւավորել:

Անվստահության քվեն նախաձեռնած ուժերից աջակողմյան «Ազգային նոր ճակատի» ղեկավար Մարին Լը Պենն ասել է, որ «թույլ կտա, որ ապագա վարչապետը աշխատի՝ բոլորի համար ընդունելի բյուջե ստեղծելու համար»։

Ձախակողմյան Ժան–Լյուկ Մելանշոնի ղեկավարած «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը կոչ է արել Մակրոնին հրաժարական տալ։

Ֆրանսիական մամուլը հայտնում է, որ Մակրոնը հինգշաբթի` դեկտեմբերի 5-ին ուղերձով կդիմի Ֆրանսիայի ժողովրդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել