1lurer.am: Փարիզում մեքենան մխրճվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի մեջ․ վերջիններս նշում էին թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ելիսեյյան դաշտերից ոչ հեռու։ Միջադեպի հետևանքով տուժել է երեք անձ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։
Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է այրված վիճակում․ վարորդի ճակատագիրը դեռ անհայտ է։
Հաղորդվում է, որ այս հաղթանակի տոնման ընթացքում ոստիկանությունն առնվազն 43 մարդու է ձերբակալել, որոշ դեպքերում ստիպված եղել կիրառել արցունքաբեր գազ, որոշ խանութներ ու մեքենաներ ֆուտբոլային երկրպագուների գործողությունների հետևանքով վնասվել են։
comment.count (0)