factor.am: Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի ժամանել է Փարիզ։ Սիրիական SANA պետական գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերին երկարամյա ղեկավար Բաշար ալ-Ասադի տապալումից հետո սա ղեկավարի առաջին այցն է Եվրոպա։
France 24-ը նշում է, որ Շարաան Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել պատվիրակության հետ այսօր ավելի ուշ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սիրիական պատվիրակության կազմում, բացի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Չիբանիից, ընդգրկվել է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ռաեդ ալ-Սալեհը։
Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սիրիայի նոր իշխանությունները, որոնք արմատներ ունեն «Ալ-Քաիդա» ջիհադիստական ցանցում, Եվրոպայի ճնշման տակ են՝ ցույց տալու, որ լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ Դամասկոսը ձգտում է Ասադի դարաշրջանի պատժամիջոցների լիակատար վերացմանը։
Մարտին տեղի ունեցած կրոնական բախումները, որոնց ժամանակ զոհվել է ավելի քան 1700 մարդ, հիմնականում՝ Ասադի ալավի փոքրամասնության շրջանում, առաջացրել են միջազգային դատապարտում և կասկածներ Սիրիայի նոր ուղու վերաբերյալ։
Էմանուել Մակրոնը հույս ունի օգնել Դամասկոսի իշխանություններին «ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիայի» կառուցման ճանապարհին, որը կհարգի սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին, AFP-ին ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան՝ անանունության պայմանով։ Պաշտոնյան ասել է նաև, որ Ֆրանսիան տեղյակ է որոշ սիրիացի առաջնորդների «անցյալի» մասին և պահանջում է, որ «ոչ մի ինքնահանգստացում չլինի Սիրիայում գործող «ահաբեկչական շարժումների» նկատմամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)