ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
20:07 - 16 դեկտեմբերի, 2024

ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
 
«Ողջունել եմ դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։
 
Դեսպանը ևս ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցության լայն օրակարգ կա և մեծ ներուժ՝ ընդլայնելու առկա համագործակցությունը:
 
Հանդիպման ժամանակ քննարկել ենք տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
 
Պայմանավորվել ենք առաջիկայում համատեղ այց կատարել Սյունիքի մարզ` հետևելու ճանապարհաշինական, ինչպես նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին»,- գրել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել