Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|
12:52 - 07 մայիսի, 2025

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

civilnet.am: Pastinfo.am-ը ապրիլի 29-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, թե Արցախի ներկայացուցչության երևանյան շենքն անցել է Հայաստանի կառավարության տնօրինմանը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս տարիներ առաջ է գույքը գրավադրել։

Գրավադրված լինելու վերաբերյալ լուրերը հերքվել են

Արցախի ներկայացուցչության շենքը գտվում է Զարյան 17/2 հասցեում (նախկին հասցեն Նաիրի Զարյան 17ա):

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը։ Իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։

Նույն հասցեում 33 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին։

Կադաստրի տվյալներում, սակայն, գույքի գրավադրման վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է Արցախի կառավարության հիմնադրած «Արցախի ներդրումային ընկերության» կողմից։

«Արցախբանկը» ևս հերքել է Արցախի ներկայացուցչության շենքի՝ բանկում գրավադրված լինելու վերաբերյալ լուրը։

Հայաստանի պետական կառույցները հերքում են շենքի՝ կառավարությանը փոխանցվելու վերաբերյալ լուրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ նախարարությունը տեղեկություններ չունի գույքի՝ կառավարության տնօրինմանն անցնելու վերաբերյալ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել