hy.armradio.am: Թուրքիան է վերահսկում Սիրիայի բռնապետ Բաշար Ասադին տապալած գրոհայիններին, ասել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ ոք չգիտի, թե ովքեր են կանգնած մյուս կողմում։ Ես գիտեմ, Թուրքիան է։ Լա՞վ է։ Թուրքիան է կանգնած դրա հետեւում։ Նա [Թուրքիայի նախագահ Էրդողանը] շատ խելոք մարդ ,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ «նրանք հազար տարի ցանկանում էին դա [Ասադի տապալումը], եւ նա ստացավ դա, իսկ այն մարդիկ, որոնք մտան երկիր, վերահսկվում են Թուրքիայի կողմից»,- ընտրություններից հետո իր առաջին ճեպազրույցում ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ ընտրված նախագահի՝ Թուրքիան խոշոր ուժ է։ «Էրդողանը, որի հետ լավ լեզու էի գտել, նա խոշոր ռազմական ուժ ունի։ Նա պատերազմում չի ջլատվել։ Նա ստեղծել է շատ ուժեղ, հզոր բանակ»,- ասել է Թրամփը։
Թրամփը չի պատկերացնում, թե տարածաշրջանում վերջնարդյունքում ինչ է լինելու։ «Ոչ ոք չգիտի, թե ով կղեկավարի վերջում։ Կարծում եմ, Թուրքիան է լինել։ Թուրքիան շատ խելոք է, նա [Էրդողանը] շատ խելոք տղա է, շատ կոշտ։ Թուրքիան ոչ բարեկամական զավթում է իրականացրել առանց մեծ զոհերի»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը։
comment.count (0)