Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնները դեկտեմբերի 19-ին ժամը 08։51-ից 14:08-ն ընկած ժամանակահատվածում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Բերքառատ, Ծաղկահովիտ, Ջամշլու գյուղերում, Քաղսի-Սոլակ և Մեծ Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
comment.count (0)