ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով: Այսպիսով, Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Հիշեցնեմ, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում: Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով»,- գրել է նա:
comment.count (0)