Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը
20:23 - 24 դեկտեմբերի, 2024

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և հաջողություններ մաղթել։ Նա ընդգծել է ձևավորված բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործընկերության ուղղությունները։
 
ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ շեշտադրելով Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
 
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու այդ ուղղություններով համագործակցության օրակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ոլորտներում առկա փոխգործակցությանը։
 
Հատուկ անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում դիմակայունության բարձրացման ուղղությամբ կարիքների գնահատմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել