Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Դատախազության հայցը
09:59 - 26 դեկտեմբերի, 2024

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Դատախազության հայցը

2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Որպես գործարքի անվավերության հետևանք Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դատախազությունից հիշեցնում են, որ հայցը դատարան էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի օգոստոսի 26-ին: Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ աճուրդն իրականացվել է Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, քանի որ աճուրդում հաղթող է ճանաչվել տվյալ սակարկությանը մասնակցելու իրավունք չունեցող անձը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել