ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի |shantnews.am|
18:20 - 26 դեկտեմբերի, 2024

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը 2025 թվականին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։

«Նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,- հինգշաբթի օրը կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցրել է, թե ինչն է խնդիրը։

«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հրապարակային հայտարարություն եմ արել, և այս հայտարարությունը մնում է ուժի մեջ, չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար, պարզապես պետք է արձագանքել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն », – ասել է Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել