Քովիդի թեստս կրկին դրական է. Նիկոլ Փաշինյան
16:05 - 25 դեկտեմբերի, 2024

Քովիդի թեստս կրկին դրական է. Նիկոլ Փաշինյան

Քովիդի թեստս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին նա մեկուսացել է և աշխատել է կեցավայրից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել