1lurer.am։ Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ին դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։
Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների հետ այդ երկրների ցամաքային սահմանների ստուգումները չեղարկվել են։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ու Ռումինիայի և Հունգարիայի միջև կգործեն ընտրանքային ստուգումներ, որից հետո դրանք ամբողջությամբ կվերանան։ Բացի այդ, ԵՄ-ն որոշել է ավստրիացի, հունգարացի, ռումինացի և հույն սահմանապահներ ուղարկել Բուլղարիա՝ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու համար, որտեղ այժմ անցնելու է Եվրամիության արտաքին սահմանը:
comment.count (0)