Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

 |factor.am|
20:22 - 10 հունվարի, 2025

Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը |factor.am|

factor.am: Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Կարակասում ՝ դաշնային օրենսդիր պալատում: 

Վենեսուելայում ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 28-ին: Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածու Մադուրոն ստացել էր ձայների 51 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միացյալ թեկնածու, նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ձայների 43 տոկոսը։ 

Լատինական Ամերիկայի ինը պետություն՝ Արգենտինան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Գվատեմալան, Պանաման, Պարագվայը, Պերուն, Դոմինիկյան Հանրապետությունը և Ուրուգվայը, կոչ են արել անկախ դիտորդների ներկայությամբ վերանայել քվեարկության արդյունքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել