Այսօր Գազայում հրադադարի հաստատման օրն է, այն պետք է մեկնարկի Երևանի ժամանակով 10։30-ին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթնյահուն հայտարարել է, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու:
«Համաս»-ը հայտնել է, որ գերիների անունների տրամադրումը տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով, և իրենք հավատարիմ են հրադադարի համաձայնագրին։
Միաժամանակ ԶԼՄ-ները նշում են, որ Գազայից տեղահանված պաղեստինցիները հավաքել են իրերը տուն վերադառնալու հույսով։ «Ալ Ջազիրա»-ի թղթակիցը Գազայից հայտնել է, որ 15 ամսվա ընթացքում առաջին անգամն է, որ երկինքը Գազայի կենտրոնական հատվածում համեմատաբար հանգիստ է։
comment.count (0)