Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է
 |arm.sputniknews.ru|
22:00 - 22 հունվարի, 2025

Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">

Ժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։
Որոշումը կայացրել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ։
 
Մելքոնյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր 2 պատճառաբանությամբ, նախ` իբրև թե իրեն պատկանող առարկայի վրա, այսպես ասած, հայտնաբերել են հանցագործության հատկանիշներ։
 
Երկրորդ՝ կա տեսագրություն, որտեղ երևում է, թե Սուրեն Մանուկյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը (խոսքը Քոքոբելյանի հոր առևանգման մասին է – խմբ)։
 
«Այսօր արդեն հիմնական դատալսումներն ավարտված են և դրանց արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մանուկյանը չի ունեցել որևէ առարկա, որի վրա հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել։ Մենք էլ չգիտենք` ինչ առարկայի մասին է խոսքը, դա նախաքննական մարմնի ստեղծագործությունն է։ Ինչ վերաբերում է տեսագրող սարքին, որն առգրավվել է տուժող Գրիշա Քոքոբելյանի տան բակից, այն գոյոթյուն չունի, վերացված է։ Սրա համար թող մտահոգվեն ՔԿ նախագահն ու գլխավոր դատախազը։ Չկա նաև որևէ վկա, որը կարող էր մատնացույց անել Սուրեն Մանուկյանին` իբրև հանցագործություն կատարողի»,– նշեց փաստաբանը։
 
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2022 թվականի օգոստոսի 11-ից։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։
Սուրեն Մանուկյանի նկատմամբ, խափանման միջոց կիրառվելուց բացի, նաև երկրից բացակայելու արգելք է դրված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել