Փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Տեղեկացնում ենք, որ Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28֊ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում Նվեր Ծառուկյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով։
Նվեր Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Տեղեկացնում ենք նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Ըստ հաղորդագրության՝ դատախազը Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ
comment.count (0)