Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավարի և փորձագիտական կազմի հետ
14:16 - 08 փետրվարի, 2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավարի և փորձագիտական կազմի հետ

Փետրվարի 7-ին Օսլոյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքներին, այդ ուղղությամբ առկա ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է ՀՀ շուրջը կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը՝ հիմնված պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքի վրա։    

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել